Արմինֆո. Հայաստանի ուսումնական հաստատությունների տնօրենները հանրապետականներ են, հետեւաբար, նրանք իրենց պարտավորություններն ունեն կուսակցության հանդեպ: Լրագրողների հետ զրույցում այդպիսի խոստովանությամբ է հանդես եկել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով հեռախոսային խոսակցությունների հրապարակված ձայնագրություններին, որոնցում 114 դպրոցների տնօրեններ քարոզչություն են իրականացնում ՀՀԿ օգտին: «Ոչ մի ապացույց չկա, որ նրանք քարոզել են աշխատանքային ժամերին», - հավաստիացրել է փոխխոսնակը, խոստովանելով, որ ինքն ակտիվորեն քարոզել է հարազատ կուսակցության օգտին:
Այսօր ոչ պակաս սենսացիոն հայտարարություններով է հանդես եկել մշակույթի նախարար, նորաթուխ հանրապետական Արմեն Ամիրյանը, ով ընդհանրաապես չի լսել ընտրակաշառքներ բաժանելու մասին: «Ես այնքան եմ շրջել մարզերում, սակայն ոչ ոք ինձ նման բան չի պատմել», - հավաստիացրել է նա, չնայած այն հանգամանքին, որ, գործնականում, բոլոր ԶԼՄ-ները ամեն օր հաղորդում են նման դեպքերի մասին:
Իր կուսակիցներից այդ առումով հետ չի մնացել նաեւ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակւմ երկրորդ տեղն զբաղեցնող Տարոն Մարգարյանը: Նա ընտրողներին կոչ է արել քվեարկել այն ուժի օգտին, որը «գիտի եւ հոգ է տանում ժողովրդի խնդիրների մասին»