Արմինֆո.Ընտրողների ձայների առյուծի բաժինը կհասնի իշխող Հանրապետական կուսակցությանը և «Ծառուկյան» դաշինքին: Միևնույն ժամանակ, ապագա խորհրդարանում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունի նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը, ներկայացնելով Baltic Surveys / The Gallup Organization հետ համատեղ հարցման արդյունքները:
Ինչպես հայտարարել է BS / The Gallup Organization- ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշլիենը, ընտրութոյւններից մի քանի օր առաջ ընտրազանգվածի համակրանքը երկու կուսակցությունների կողմն էր`Հանրապետական կուսակցության, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 30,2%, և »Ծառուկյան» դաշինքի`29,1%», - ասել է նա: Նրա խոսքով, «Ելք»-ի օգտին է արտահայտվել հարցվածների 9%-ը, հիմնականում երիտասարդներ, ՀՅԴ-ի օգտին`7%, իսկ «Հայկական վերածնունդ» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցութոյւնների օգտին`3%: Տվյալ պահին 13% դեռ չէր կողմնորոշվել:
Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշել է, որ պատկերը վերջնական չէ, քանի որ ընտրողները դեռ կարող են փոխվել իրենց կարծիքը: Բացի այդ, կա ևս մեկ խնդիր, որ մարդիկ պետք քվեարկեն նաև առանձին թեկնածուների օգտին, ինչը դժվարացնում է շատերի ընտրությունը: Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ 31.7%-ը կքվեարկեր ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուների օգտին, իսկ 21,8%-ը`«Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին:
Հարցմանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 1005 մարդ, մարտի 18-27-ն ընկած ժամանակահատվածում: «Հարցվածների 50%-ը պատրաստակամություն է հայտնել մասնակցել քվեարկությանը, 35% -ը նշել է, որ հնարավոր է, որ մասնակցի, սակայն, հիմնվելով նախորդ տարիների փորձի հիման վրա, ընտրողների մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, միջին հաշվով կկազմի 55-60%», - ասել է նա:
Ավելի վաղ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը /ВЦИОМ/ ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ սոցիալ-քաղաքական իրավիճակի վերաբերյալ ՀՀ բնակիչների հարցման տվյալները: Ըստ հարցման տվյալների, Հանրապետական կուսակցությունը կհավաքի ձայների 44%-ը, «Ծառուկյան» - 36%: 5 տոկոսի պատնեշը կհաղթահարեն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, իսկ պատնեշը հաղթահարելու եզրին են «Ելք»-ը և «Հայկական վերածնունդը»:
Նշենք,որ Gallup International Association-ի հարցման համաձայն, Հանրապետական կուսակցությունն առաջատար է՝ 29,4%-ով, այնուհետև հաջորդում են «Ծառուկյան» դաշինքը՝ 28,2 %, «Ելք» դաշինքը՝ 6.1%, ՀՅԴ-ն՝ 4,8%, «Ազատ դեմոկրատները»՝ 4,4%, «Հայկական վերածնունդը»՝ 3,4%, «ՀԱԿ-ՀԺԿ»-ն՝ 2,9%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՝ 2,5% և Կոմունիստական կուսակցությունը՝ 1,2%:-