Արմինֆո.Նախկին արտգործնախարար եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքից պատգամավորության թեկնածու Վարդան Օսկանյանը չի հասկանում, թե ում են ուղված ղարաբաղյան հարցի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի դժգոհութունները: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում:
«Մեկ տարի է անցել այն բանից, երբ նա խոստովանեց հավատարմությունը կառավարող իշխանությանը եւ հայտարարեց Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, հետեւաբար, նրանք երկուսով կարող էին գնալ տարածքային զիջումների եւ նախագահի համար ընդունելի կարգավորման: Սակայն, անհասկանալի պատճառներով, Տեր-Պետրոսյանը դժգոհություն է ներկայացնում այն անձանց՝ ուղիղ Սարգսյանին դիմելու փոխարեն», - նշել է Օսկանյանը: Նրա ասելով, իշխանություններն այնքան անպիտանի են, որ, անգամ, եթե ցանկանան, ապա չեն կարող պատշաճ ձեւով տարածքները հանձնել Ադրբեջանին, եւ Տեր Պետրոսյանը դա հասկանում է:
Նա նաեւ հավելել է, որ իր համար անընդունելի են առաջին նախագահի պարտվողական մոտեցումները: «Մենք հանդես ենք գալի հօգուտ մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբղջականության», - նշել է նախկին նախարարը, հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում Տեր-Պետրսյանի այն հայտարարությունները, թե Օսկանյանն ու երկրրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ են Ադրբեջտաին հանձնել Մեղրիի միջանցքը՝ որոշ տարածքների դիմաց:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նախընտրական քարոզարշավին մասնակցող միակ ուժն է, որը հանդես է գալիս տարածքային զիջումների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին: Ավելին, դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաստիացնում է, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները բանակցություններ են վարում հենց դրա շուրջ: Նա նաեւ կանխատեսում է ղարաբաղյան հակամարտւոթյան մոտալուտ կարգավորում, քանի որ հակամարտության կարգավորված չլինելը, նրա համոզմամբ, խոչընդոտում է Հայաստանի եւ Արցախի զարգացմանը: Տեր-Պետրոսյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել սատարել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրագործում են խաղաղության ծրագիրը, այդ թվում՝ կառավարող ՀՀԿ-ին: