Արմինֆո.«Ընտրակաշառքների բաժանումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործության: Լինեն դրանք հանրապետականները, կամ մեկ ուրիշը, ես սա ասում եմ բարձրաձայն, և ես ուզում եմ, որ իմ խոսքը հասնի հանրությանը, որ ով այսօր ցանկություն է հայտնում բաժանել ընտրակաշառքներ, նա զբաղվում է բարեգործությամբ: Ընտրողների վրա ազդելու մեկ այլ մեխանիզմ չկա, որպեսզի ընտրակաշառք բաժանելուց հետո, նա քվեարկի այս կամ այն թեկնածուի օգտին», - ասել է նա:
Նրա պնդմամբ, բաժանելով ընտրակաշառք, ոչ ոք չի ստիպում քվեարկել այս կամ այն ուժի կամ թեկնածուի օգտին: Նա վստահեցրել է, որ նոր Ընտրական օրենսգիրքն արմատախիլ արեց ընտրակաշառքների բաժանման բոլոր հնարավորությունները:
Նշենք, սակայն, որ Հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Հակոբ Բեղդալյանի ներկայացուցիչները ԱրմԻնֆո գործակալության թղթակցին փորձում էին համոզել, որպեսզի նա վերցնի 15 հազար դրամի ընտրակաշառք, միաժամանակ հավաստիացնելով, որ հատուկ տեղադրված թաքնված տեսախցիկների միջոցով, որոնք կապված են թեկնածուի նախընտրական շտաբի հետ, իրենք կհետևեն քվեարկության ողջ ընթացքին: Բայց ՀՀ ԿԸՀ-ն այս տեղեկությանը ոչ մի կերպ չարձագանքեց: