


Արմինֆո.Հայաստանի ԿԸՀ նախորդ գիշեր մերժել է «Ելք» դաշինքի դիմումը` կառավարհող ՀՀԿ կողմից ներգործության վարչական ռեսուրսների կիրառման առնչությամբ կուսակցության գրանցումը խորհրդարանական ընտրություններում չեղարկելու պահանջով: Խոսքը վերաբերում է ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից աշխատակիցների և աշակերտների ծնողների նկատմամբ ճնշմանը, ինչի վերաբերյմալ համապաատսխան ձայնագրություններ էին ներկայացվել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, թե ուսումնական հաստատությունների աշխատակիցներին չի արգելվում ոչ աշխատանքային ժամերին զբաղվել քարոզչությամբ: Ավելի վաղ համանման պատասխան էր տվել ՀՀԿ-ն: Մինչդեռ մարդու իրավուքնների պաշտպանը, ինչպես նաև Եվրամիության պատվիրակությունը, ԱՄՆ, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները մտահոգություն են հայտնել երկրի Ընտրական օրենսգրքի զանգվածային խախտումների, մասնավորապես, վարչական լծակների կիրառման, ընտրողներին կաշառելու և ծեծկռոցների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Իսկ կրթության և գիտության նախարարությունը սահմանափակվել է հայատարությամբ այն մասին, որ ուսումնական հաստատությունների անձնակազմի նկատմամբ ներգործության լծակներ չունի:



