Արմինֆո.«Հայ ազգային կոնգրես - Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքըը, վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումների շնորհիվ, կեղծարարությունների հավանականությունը քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում հասցվել է նվազագույնի:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշինքի առաջնորդներից մեկը`Լևոն Զուրաբյանը, քվեարկության նույնականացման սարքերով, տեսախցիկների տեղադրումը տեղամասերում, ինչպես նաև արդեն ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը նվազեցնում է բազմակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկելու և լցոնումների հնարավորությունը:
Նա նաև նշել է, որ դաշինքն ստեղծել է elections.anc.am տեղեկատվական պորտալը, որտեղ կգրանցվեն քվեարկության և ձայների հաշվարկման ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները:
Մինչդեռ, ԱրմԻնֆո-ի խմբագրությունում ահազանգեր են ստացվում քաղաքացիներից, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հաստատում են, որ ընտրատեղամասերում տեղադրված են թաքնված տեսախցիկներ, որոնք միացած են ՀՀԿ նախընտրական շտաբի համակարգիչներին: