Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը խոստանում է իրենց դաշինքի իշխանության գալու դեպքում 25 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը:
Նրա ասելով, «Ծառուկյան» դաշինքը դա մտադիր է անել լեռնահանքային արդյունաբերության հաշվին: «Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունը, չնայած հանքաքարի արժեքի տատանումներին, վիթխարի գերշահույթ է ստանում, սակայն գանձարան վճարվում է չնչին հարկ: Այն դեպքում, երբ փոքր եւ միջին ձեռներեցության ներկայացուցիչները գանձարան վճարում են 1-5 տոկոս հարկ, խոշոր բիզնեսը վճարում է ընդամենը 6,6 տոկոս: Որքանո՞վ է դա արդարացի: Մենք մտադիր ենք փոխել այդ իրավիճակը: Երկրորդ ուղղությունը բանկային համակարգն է: Բանկերի վճարումները Հայաստանի բյուջե կազմում են ընդամենը 3 տոկոս, այսինքն՝ 34 մլն դոլար: Եվ դա այն դեպքում, որ նրանք ստանում են 8-10 տոկոս շահույթ, իսկ նրանց ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 2.3 տրլն դոլար», - ասել է Մելքումյանը մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում:
Խոսելով, ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի մասին, նա ասել է, որ այն անցել է շատ բարձր մակարդակով: «Ես, անձամբ, եղել եմ 75 գյուղերում եւ համայնքներում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Եվ միանգամից ցանկանում եմ հերքել այն հայտարարությունները, թե երկրի մարզերում ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն չկա՚: Դա այդպես չէ: Հետաքրքրությունը
շատ մեծ է, ինչպես նաեւ վստահությունը մեր քաղաքական ուժի նկատմամբ», - ասել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով 15 մլրդ դոլարի ներդրում երկիր բերելու Գագիկ Ծառուկյանի խոստմանը՝ Մելքոնյանն ընդգծել է, որ առաջարկություններն ստացվել են նախընտրական քարոզարշավն սկսվելուց հետո: «Այսինքն, մարդիկ տեսնում են մեր քաղաքական ուժի նկատմաբ ժողովրդի վստահությունը եւ պատրաստ են ներդրուներ կատարել: Ինչու՞ այսօր ներդրումներ չկան: Որովհետեւ բացակայում է վստահությունը, չկան երաշխիքններ, քանի որ երկրի ներքին շոկւան մենաշնորհված է եւ գտնվում է մի խումբ անձանց ձեռքին: Իսկ մենք պատրաստ ենք ստեղծել համապատասխան բարենպաստ պայմաներ նոր ներդրուների համար», - ասել է Մելքոնյանը:
Նա նաեւ հաղորդել է, որ «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնին կհավակնի ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: «Իմ անձնական կարծիքն է, որ 2018 թվականի ապրիլից երկիրը պետք է ղեկավարի Գագիկ Ծառուկյանը, սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով նա այդ չցանկանա, հարցը կդրվի քննարկման», - եզրափակել է Մելքոնյանը: