Արմինֆո. Հայաստանի համար ՀԱՊԿ-ը անվտանգության կարևոր բաղադրիչ է և կարևոր գործընկեր: Ռուսաստանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա ասելով, Հայաստանը կարծում է, որ ՀԱՊԿ մեծ ներուըժ ունի: «Սակայն Արտաքին քաղաքականության շատ հարցերի նկատմամբ անդամ երկրների տարբեր դիրքորոշումները միայն թուլացնում են կառույցը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել անդամ երկրների դիրքորոշումների համադրելիոթյունը կազմակերպության շրջանակում, որպեսզի էլ ավելի ամրապնդվի դրա ներուժը», - հայտարարել է նախարարը: