Արմինֆո.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում զուգահեռներ անցկացնել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, կամ մյուս ռազմա-քաղաքական կազմակերպությունների միջև:
«Ես չէի համեմատի, զուգահեռներ անցկացնի այդ կազմակերպությունների միջև, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն ստեղվելիս հետապնդում է իր նպատակները, իր խնդիրները և յուրաքանչյուր կազմակերպության կայացումը տեղի է ունենում յուրովի: Մենք պետք է հաշվի առնենք այն ուղին, որն անցել է կազմակերպությունը, դրական փորձն ընդունելու մեջ ոչ մի ամոթ բան չկա: Ես գտնում եմ, որ նպատակներն ու խնդիրները, որոնք իր առջև դրել են պետությունները Պայմանագրի ստեղծման ժամանակ, լիովին իրագործելի են և բավարարում են, կարծում եմ, ՀԱՊԿ բոլոր անդամներին: Հետևաբար, մեկ անգամ ևս կրկնեմ, մեր խնդիրը ՀԱՊԿ-ի զարգացումն է, մենք պետք է զարգանանք, որպեսզի մյուսներն էլ փորձեն մեզ համեմատել ուրիշ կազմակերպությունների հետ», - ասել է Սարգսյանը:
Գնահատելով ՀԱՊԿ դերը ԻՊ սպառնալիքի առումով, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպության անդամներ-երկները կարող էին ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանի զինված ուժերին այդ մեծ ու կարևոր հարցում: «Ռուսաստանը մեծ ներդրում ունի այդ պայքարում, և մենք, նորից եմ կրկնում, նույնպես պետք է որևէ կրենք այդ պատասխանատվության կամ ջանքերի մի մասը: Մանավանդ որ Հայաստանի համար դա կարևոր է նաև այն պատճառով, որ Մերձավոր Արևելքում ապրում են մեծ թվով մեր հայրենակիցներ, իսկ ԻՊ-ն, ինչպես գիտեք, առավել դաժանոթյուն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների հանդեպ: Դրանց շատ են տուժել մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր ապրում են Սիրիայում և Իրաքում: Իհարկե, որքան շուտ ոչնչացվեն ԻՊ զինյալները, այնքան ավելի լավ ողջ մարդկության համար: Մենք պատրաստ ենք շարունակել է մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի ժողովրդին, որը շատ է տուժել: Ես հավատում եմ, որ այն ջանքերը, որոնք այժմ դնում Ռուսաստանը, ՌԴ զինված ուժերը, կպսակվեն հաջողությամբ», - ասել է ՀՀ նախագահը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը Վլադիմիր Պուտինը առաջարկել է օգնել ՀՀ օդուժին, Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Համենայնդեպս, քաղաքական աջակցություն միշտ եղել է: Միևնույն ժամանակ, Հայաստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր փորձագետների և ոստիկանության աշխատանքին: «Գնալով ավելի է բացվում աշխարհը, մեր երկրները, շատ երկրներ սահմանում են առանց արտոնագրերի այցելության պայմաններ: Դրան զուգահեռ մենք պետք է բարձրացնենք այն ծառայություններից հնարավորությունները, որոնք ապահովում են մեր անվտանգությունը: Սպառնալիք, իհարկե, կա: Եթե չլիներ, ապա ոչ Լոնդոնում, ոչ Փարիզում, կամ այլ վայրերում, չէր լինի ահաբեկչություն: Անհնար է կառուցել վարագույր, որպեսզի ոչ ոք չգա մեզ մոտ ու ոչինչ չանի: Չկա անվտանգության ապահովման մեկ այլ մեթոդ, քան ավելի մեծ ուշադրություն դարձնելն անվտանգության ծառայությունների աշխատանքին, որոնք պետք է կանխեն ահաբեկչությունները», - համոզված է ՀՀ ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է նա գնահատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արդյունավետությունը թմրադեղերի տարանցման դեմ պայքարին, Սարգսյանը նշել է, որ այդ նպատակով նախատեսվող աշխատանքներն իրականացվում և բերում մեծ օգուտ: «Երբ մենք կամփոփենք դրա արդյունքները, ապա կտեսնենք, որ այնտեղ առկա են մեծ թվեր, ես կարծում եմ, որ դա օգտակար աշխատանք է: Իհարկե, այդ սպառնալիքը Հայաստանի համար ավելի փոքր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում: Արգելված ապրանքներ շարժը շատ դժվար է: Մեր հատուկ ծառայությունները լրջորեն զբաղված են դրանով, մենք ամեն տարի ոչնչացնում ենք մեծ քանակությամբ թմրանյութեր, որոնք առգրավվել են անօրինական տեղափոխման ընթացքում: Բնականաբար, մենք ամրացնում ենք մեր սահմանները, որպեսզի մաքսանենգությամբ զբաղվողները հասկանան, որ Հայաստանով անցնելը շատ դժվար է»: