Արմինֆո.
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացահայտում, թե ում հետ է մտադիր կոալիցիա կազմել ընտրություններից հետո:
«Իսկ ով ասաց, որ դա կլինի Հանրապետական կուսակցությունը»,- հարց է տվել Ծառուկյանը: Միաժամանակ նա նշել է, որ եթե իր գլխավորած դաշինքին չհաջողվի բացարձակ մեծամասնություն կազմել ընտրություններում, որպեսզի իրականացնի իր նախընտրական ծրագրի 15 կետը, ստիպված կլինի կոալիցիա կազմել որևէ ուժի հետ:
Օրերս Ծառուկյանն ընդհանրապես բացառել էր կոալիցիա կազմելու հնարավորությունը: Անդրադառնալով կոալիցիա կազմելու մտադրության մասին Ծառուկյանի հայտարարությանը՝ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ առաջինը՝ չի հավատում «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինելուն, երկրորդ՝ ՀՀԿ-ն ընդհանրապես որևէ ուժի հետ հետընտրական համագործակցության հարցը չի քննարկել, ներկայիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից բացի: