Արմինֆո.Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որի ընթացքում մեկնաբանել է այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց աշխարհը բախվում է վերջին ժամանակները, մասնավորապես, մարտի 22-ին Լոնդոնում իրագործված ահաբեկչությունը:
«Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է հայտնվել ցանկացած վայրում: Այդ պատճառով հարկավոր է միշտ զգոն լինել, անընդհատ միջոցներ ձեռնարկել: Ես շատ լավ հասկանում եմ, որ և Լոնդոնում, և Փարիզում մեծ միջոցներ են ծախսվում անվտանգության վրա, սակայն իրականում դա հանցագործություն է, որի իրականացումն անհնար է կանխատեսել: Մեկ հարց է, երբ կա ակնհայտ թշնամի, և մեկ այլ հարց` երբ փախստականի անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, ում խնդիրը բոլորովին այլ է: Դրա դեմ շատ դժվար է պայքարել», - նշել է Հայաստանի նախագահը:
Բացի այդ, Սերժ Սարգսյանն ամփոփել է Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի հատման դյուրացված ռեժիմի կիրառման նախնական արդյունքները: Նրա ասելով, Հայաստանի համար դա շատ ձեռնտու է` զբոսաշրջության, տնտեսության զարգացման, ինչպես նաև մարդկանց մինչև բարեկամության հեռանկարների առնչությամբ: «Մենք պարտավոր ենք աշխատել բարեկամության և համագործակցության համար, լավագույն աշխատանքը մարդկանց շփումն է», - նշել է Հայաստանի նախագահը: