Արմինֆո.Բելգիայի խորհրդարանականների պատվիրակությունն Ստեփանակերտում է: «Բելգիայի Վալոնիա-Բրյուսել Դաշնության խորհրդարանի պատգամավորներ Էմանուել Դը Բոկը և Անդրե Դյու Բյուսը, Բրյուսել-Մայրաքաղաքի շրջանային խորհրդի անդամ Պիեր Կոմպանին, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձմախմբի անդամ Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ արդեն հանդիպումներ են ունեցել Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Սպասվում է հանդիպում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանը:
«Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է շուրջ 30 բլոգեր աշխարհի 11
երկրից: Ֆորումի գլխավոր թեման է «Հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների
ապահովումը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախ է ժամանեկ ռուսաստանցի հայտնի լրագրողների և բլոգերների մի խումբ` ի նշան բողոքի ընդդեմ Բաքվի քաղաքականության: