Արմինֆո.Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հարկ չկա դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետությունների: Այդ մաասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Regional Post – Caucasus հանդեսում հրապարակված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է որոշ մտավախությամբ վերաբերվի ռուս-թուրքական մերձեցմանը:
«Ռուսաստանը գաղտնի օրակարգ չունի: Մենք չենք կամզում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ և ոտնահարում են որևէ մեկի շահերը: Ընդհանուր առմամբ, բաց ենք կառուցողական, փոխհարգալից համագործակցության բոլորի հետ, ով հանդիպակաց պատրաստակամություն դրսևորի: Համոզված ենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում ամիսներ տևած ճգնաժամի հաղթահարումը կմեծացնի վստահությունն ու փոխըմբռնումը տարածաշրջանում: Հույս ունենք, որ Անկարայի հետ երկկողմ համագործակցության փուլ առ փուլ վերականգնումն օգուտակար կլինի Անդրկովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը», - ասել է Լավրովը: