Արմինֆո. Երևանը պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ մաիսն Regional Post- Caucasus-ին հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ նախարարի կարծիքով, իր ներկայացրած երկիրը կարևոր դեր է խաղացել 2007-2009 թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցման գործընթացում, որն ավելի ուշ արգելակվեց: «Սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը դրսևորեն պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն: Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան կարող են կարգավորել գոյություն ունեցող խնդիրները: Ըստ որում, շատ բան կախված է հենց իրենցից: Չէ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ընդունակությամբ, որպեսզի իրականացվեն իրենց քաղաքացիների հույսերը: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի ցուցաբերել ամենաակտիվ աջակցությունը»,- ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն օգտակար կլինի ողջ տարածաշրջանին: «Անշուշտ, Ռուսաստանը կողջուներ, եթե ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լիներ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար»,- ասել է Լավրովը:
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասինե եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասինե արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներումե եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: