Արմինֆո. Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը համոզված է, որ Հայաստանում լուրջ հետընտրական գործընթացներ չեն լինի:
«Հայաստանում արդեն ստեղծվել է բավականին տևական հետընտրական հանրահավաքներ անցկացնելու բարի ավանդույթ, սակայն այսօր ես նման միտումներ չեմ տեսնում: Չկան լուրջ բախումներ, լարվածություն, որոնք վկայեին ընտրություններից հետո էլ գործընթացների հնարավոր զարգացման մասին: Հաշվի առնելով առաջիկա ընտրությունների կարևորությունը,,նույնիսկ, փոքր-ինչ տարօրինակ եմ համարում հանրապետւթյունում առկա պասիվ գործընթացները»- ասել է Մինասյանը` մարտի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով ՕՐՕ դաշինքի հայտարարությունները` լուրջ հետընտրիական ակցիաներ անցկացնելու մտադրության մասին:
Քաղաքագետն ընդսմին կարծում է, որ ՕՐՕ-ն այսօր լրացուցիչ շահաբաժինների և ընտրազանգվածի կարիք ունի, և նման հայտարարությունները միտված են այդ նպատակին: Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ դաշինքը բավականաչափ ներուժ չունի դրա համար: Փորձագետը նաև նշել է, որ ավելի խորը և բովանդակալից նախընտրական քարոզարշավ էր ակնկալում: