Արմինֆո. Ռուս-հայկական ռազմական համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները և Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերն են Մոսկվայում քննարկել ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում, ռուսական և հայկական ստորաբաժանումների համատեղ գործողություններն ընթացիկ տարում նախատեսվում է մշակել Հայաստանի տարածքում անցկացվելիք «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքում՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների և Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորախմբի մի մասի ներգրավմամբ:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում: 2010 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ-ու Հայաստանը պայմանագիր են ստորագրել 102-րդ ռազմակայանի գործողության ժամկետը մինչև 2044 թիվը երկարաձգելու շուրջ: Նաև նախատեսվում է ընդլայնել դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտները