Արմինֆո.Մարտի 14-15-ին պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր կպատմեն նրա նոր պարտավորությունների մասին` ռուս-թուրքական բազմադարյան բարեկամության հերթական ծաղկման լույսի ներքո: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնռլ ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Այդ մասին վկայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ինտրիգի և շահարկումների տեխնիկայի վիրտուոզ տիրապետումը, ինչի համար հարկավոր է նրան պատշաճը հատուցել: Համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում նա աչքի է ընկել երեք միջազգային քաղաքական սկանդալներում, որոնք հանգեցրել են, նախ, Իսրայելի, հետո Ռուսաստանի, իսկ այժ արդեն ԵՄ, մասնավորապես, Հոլանդիայի հետ հարաբերությունների լրջագույն բարդացման», - նշել է նա:
Հոլանդիայի հետ հարաբերությունների սրման համատեքստում Մելիքյանը հիշեցրել է այն մասին, որ Իսրայելի և Ռուսաստանի հետ սկանդալները, չնայած որոշ ժամանակային կորստին, ոչ թե թուլացրել, այլ միայն ամրապնդել են Թուրքիայի միջազգային դիրքերը: Այսպես, Իսրայելին առնչվող միջադեպը կոչված էր բարձրացնելու Անկարայի հեղինակությունն արաբական աշխարհում, իսկ խոցված ռուսական ինքնաթիռին առնչվող միջադեպը համախմբեց ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, Թուրքիայի դիրքորոշումն ու, մասնավորապես, Սիրիայում նրա որոշ գործողությունները պաշտպանելու գործում:
Այդ լույսի ներքո, վերլուծաբանի գնահատմամբ, այժմ հարկավոր է ընդամենը փոքր-ինչ սպասել` հասկանալու համար, թե հատկապես ինչպիսի շահաբաժին կստանա Էրդողանը հոլանդական սկանդալի արդյունքում: Մելիքյանի կարծիքով, Էրդողանի գործողություններին հետևելն ուսանելի է: Նրան հաջողվել է վերակնգնել իր դիրքերը Ռուսաստանի հետ հարաբերություններում` ի հեճուկս թուրքական պետության ներկայացուցիչնեի կողմից կարճ ժամանակահատվածում Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի և ՌԴ ՌՕՈՒ օդաչուների սպանությանը:
«Ավելին, Թուրքիայի նախագահին հաջողվել է Ռուսաստանի կառավարող վերնախավի գիտակցության մեջ սերմանել զվարճալի և կեղծ ֆիքս գաղափար` անազնիվ Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների խզման վերաբերյալ: Մոսկվայում կարծում են, թե Անկարան արդեն դեմքով շրջվում է դեպի բարերար Ռուսաստանը, որը Թուրքիայի առաջնորդին փրկեց նախապատրաստվող պետական հեղաշրջումից», - ամփոփել է վերլուծաբանը: