Արմինֆո.Հայաստանն անհամեմատ ավելի մեծ դերի հնարավորություն և ներուժ ունի, քան այն, որը նա կատարում է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալ շահերի կենտրոնի (Վաշինգտոն) նախագահ և հիմնադիր Նիկոլայ Զլոբինը:
«Ապրելով Վաշինգտոնում` կարող եմ ասել, որ այնտեղ, շնորհիվ սփյուռքի, հայերի մասին գիտի գրեթե յուրաքանչյուր ամերիկացի` ոչ լսածով: Այդ լույսի ներքո, իմ կարծիքով, Երևանը պետք է հնարավորինս ակտիվացնի իր ռեսուրսը, ինչը, դժբախտաբար, արվում է ոչ բավականաչափ արդյունավետ», - նշել է նա:
Զլոբինը կարծում է, որ, իրեն սահմանափակելով տարածաշրջանային խնդիրներով, Երևանը մեծ սխալ է թույլ տալիս` տարածաշրջանների կողմից համաշխարհային մասշտաբի դժվարըմբռնելի դասավորությունների ձեռք բերման լույսի ներքո: Մասնավորապես, նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է հրաժարվի կուրորեն Ռուսաստանի շահերի նավարկուղով ընթանալու քաղաքականությունից:
Նրա կարծիքով, դաշնակից Հայաստանից մտավոր սնուցումը, հետաքրքիր նախաձեռնությունները, կուտակված խնդիրների լուծումները կհանդիպեն, առնվազն, Ռուսաստանի, և ոչ միայն Ռուսաստանի քաղաքական դասակարգի և վերնախավի երախտագիտությանը: