Արմինֆո. Հայաստանին անհրաժեշտ է արդարություն. դա ժողովրդի պահանջն է, վետերանների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախկին նախարար և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:
Նա նաև հայտարարել է, որ բանակում կոռուպցիայի միջոցով շատերն ունեցվածք էին դիզում, և ինքը կանգնեցրել է դա: Ըստ որում, նա գտնում է, որ վերջին տարիներին մեծացել է հասարակության առջև բանակի հաշվետվողականությունը: «Այդ փորձը պետք է կիրառվի նաև պետության այլ կառույցներում»,- ընդգծել է նա: