Արմինֆո. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացումը չի ազդի ռուս-հայկական համագործակցության վրա:
Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` RT հետ հարցազրույցում:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են ավելի ջերմանալ կամ ավելի սառել: Ռուսաստանի հետ մեզ կապում է ռազմավարական գործընկերությունը: Ես կարծում եմ, որ դրանք անհամադրելի կատեգորիաներ են», - ընդգծել է Սարգսյանը: Նրա համոզմամբ, Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-10-ը պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստան, որտեղ բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համագործակցության շուրջ տարբեր պայմանավորվածություններ: