Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական նյութական խոստումներից ձեռնպահ մնալու վերաբերյալ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի կոչն ընկալել է որպես խոչընդոտ իր քարոզարշավի համար:
«Մուկուչյանը թույլ չի տալիս հանդիպել ժողովրդի հետ և օգնել նրան, սակայն դա կանեմ ապրիլի 2-ից հետո: Նա ասում է, թե դա կաշառք է, սակայն ես նման բաներով չեմ զբաղվում: Չի կարող լինել մեկը, ով ինձանից օգնություն է խնդրել և չի ստացել: Ես գիտեմ ձեր բոլոր խնդիրների մասին և կաշխատեմ դրանք լուծել», - կրկին խոստացել է նա:
Ավանդույթի համաձայն, Ծառուկյանը Վարդենիսի ընտրողներին ներկայացրել է իր անցած ուղին` աղքատ մարդուց մինչև ապահով գործարար: Նա ներկայացրել է նաև իր դիրքրոոշումը երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: