Արմինֆո. Եթե ԼՂՀ հակամարտության կարգավորման գծով հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնություններ, այդ մասին նախապես կհայտարարվի: Այս մասին մարտի 10-ին, Երևանում, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմից կան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնություններ:
«Դուք գիտեք, որ մենք հանրությունից ոչինչ չենք թաքցնում և ամեն ինչ բաց և հրապարակայնորեն ասում ենք: Այդ Ադրբեջանն է ամեն անգամ ամեն ինչ ներկայացնում իրեն համար ցանկալի լույսի ներքո: Այսօր խոսքը գնում է միայն միջնորդների տարածաշրջան կատարվելիք այցի մասին: Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից, ինչպես նախարարների, այնպես էլ ավելի բարձր մակարդակով: Բայց այդ հանդիպումները պետք է պատշաճ կերպով պատրաստվեն, և հարցը միայն կազմակերպելու մեջ չէ: Ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցել, այլ ոչ թե նմանակել դրանք և խոսել է շանտաժի լեզվով: Շանտաժի լեզվով բանակցությունների վարումն անհնար է, և Բաքուն իրեն մտցրել է փակուղի, փորձելով արդարանալ իր հասարակության առջև, հայտարարելով, որ որոշ հարցերում իրենք ունեն միջազգային հանրության հետ համահունչ դիրքորոշումներ: Բայց իրականությունը բոլորովին այլ է», - ասել է նախարարը:-