Արմինֆո. Մի կողմից Ռուսաստանի և, մյուս կողմից, ԱՄՆ, Մեծ Բարիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի շահերի բախման տագնապալից կետերից մեկում գտնվող Հայաստանի համար ամենահրատապը արդյունավետ կողմնորոշման խնդրի լուծումն է` սրընթաց փոփոխվող ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար իրադրությունում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Եվ առանց հասկանալու, թե հատկապես ինչպիսի ռազմավարական խնդիրներ են լուծում ուժի համաշխարհային կենտրոնները, որոնք են գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացի առանձին ազդեցիկ մասնակիցների որոշակի շահերը, Հայաստանի իշխանություններն ու հասարակությունն ի զորու չեն լինի համարժեք հակազդել արդի արտաքին սպառնալիքներին: Մինչդեռ հետխորհրդային, ինչպես նաև մյուս երկրների մեծ մասում ընդունված ներքին և արտաքին սպառնալիքների սահմանման սանդղակը չի ապահովում իրավիճակի օբյեկտիվ գնահատում», - նշել է նա:
Վերլուծաբանը դա բացատրում է այն հանգամանքով, որ այդ սանդղակը հիմնված է առավելապես այն գործոնների քաղաքական ցուցանիշների վրա, որոնք ռիսկեր են պարունակում երևակայական կայունության վիճակում գտնվող պետության համար, ինչպես նաև իրական միտումների և տվյալ պահին առկա երկարաժամկետ նպատակների և արդյունքների տեսլականի անտեսմամբ, որոնք կազմում են գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների անքակտելի ամբողջությունը, այլ կերպ ասած, ուժի այն համաշխարհային կենտրոնների իրական երկարաժամկետ շահերի և դրանց հետ կապված նպատակների անտեսմամբ, որոնք նախաձեռնում և ուղղորդում են այդ աշխարհաքաղաքական գործընթացները:
Ընդ որում, Մելիքյանը տեսնում է Հայաստանի վիճակը ծայրահեղ բարդացնող հանգամանք. երկրի ղեկավարությունն իր տրամադրութայն տակ չունի գուրծունակ պրոֆիլային ինստիտուցիոնալ ռեսուրսներ` տեղեկատվության հավաքման և վերլուծության արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար, որն անհրաժեշտ է քաղաքական և ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական բնույթի այլ որոշումներ կայացնելիս:
Վերլուծաբանն այդ հանգամանքը բացատրում է Հայաստանի բոլոր պետական ինստիտուտների անգործունակությամբ կամ առավելապես այն արտաքին խնամակալների քաղաքական շահերի սպասարկմամբ, որոնց վերահսկողության ներքո նրանք գտնվում են:
«Կախվածության նման աստիճանը լիովին բբացառում է գործող իշխանության կողմից որևէ գործողություն նախաձեռնելու հնարավորությունը` ինչպես մեր, այնպես էլ հարևան տարածաշրջաններում արտաքին ուժերի գործողությունների էության վերաբերյալ սեփական այլընտրանքային կարծիք ձևավորելու հնարավորություն ստանալու համար», - ամփոփել է վերլուծաբանը: