Արմինֆո. «Հայաստանին անհրաժեշտ են գեներացիայի մատչելի բազիսային հզորություններ, որոնց շարքում նախընտրելի է ատոմային էներգետիկայի զարգացումը»: Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, ներկայումս քնարկվում է Հայաստանի էներգետիկ համալիրի մինչև 2036 թվականի զարգացման ռազմավարությունը: Դիտարկվում են տարբեր սցենարներ – նոր միջուկային ռեակտորի կառուցումը, ջերմային էներգետիկայի զարգացումը և այլն: «Բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են, և կհաստատվի այն սցենարը, որը թույլ կտա նվազագույն ծախսերով և առավելագույն չափով ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը», - ասել է փոխնախարարը: Այսօր վերջնական որոշում դեռ չկա: «Դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, տեխնոլոգիաներից և գնագոյացումից: Դա վերաբերում է նաև վերականգնվող էներգետիկային և գեներացիայի ավանդական օբյեկտներին», - ասել է Հայկ Հարությունյանը: Նա նշել է, որ վերականգնվող էներգետիկան չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, քանի որ այն փոխական է: «Այսօրվա դրությամբ խաղաղ ատոմը երկրի բազիսային հզորությունների ապահովման լավագույն տարբերակն է», - ասել է փոխնախարարը:
Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար, նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը տեղեկացրել էր, որ Հայաստանն առաջիկա 1-2 տարիներին կընտրի այն նախագիծը, որով կկառուցվի հայկական ատոմակայանի նոր բլոկի: «Մենք ունենք մոտ տասը տարի, որպեսզի սկսենք նոր էներգաբլոկի շինարարությունը նույն վայրում, որտեղ տեղակայված է հայկական ատոմակայանը: Մենք սահմանել ենք, դա կլինի ջրային ճնշման ռեակտոր», - ասել էր Գալստյանը: ՀՀ կառավարությունը 2014 թվականի մարտին որոշեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ժամկետը, կապված նոր նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետաձգման հետ: «Ռոսատոմ» ընկերությունը հայ փորձագետների հետ միասին համաձայնել է աշխատել ծրագրի 10 տարով երկարաձգման ուղղությամբ, մինչև 2026 թվականը: Նախատեսվում է, որ աշխատանքները կտևեն հինգ տարի և կավարտվեն 2019 թվականին: Ռուսաստանն այդ նախատակով հատկացրել է $ 270 մլն. գումարի արտահանումային պետական վարկ և $ 30 մլն-ի դրամաշնորհի: