Արմինֆո. Ընտրությունների մեկ ամիս առաջ ընտրողների ավելի քան մեկ երրորդը դեռ չի որոշել, թե ում է տալու իր ձայնը, կամ հրաժարվում է իր ընտրության մասին կիսվել սոցիոլոգների հետ: Այս մասին ասվում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից իրականացված`«Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին» հետազոտության մեջ:
Նշվում է նաև, որ հանրապետության բնակչությունը խիստ քաղաքականացված է, մեծամասնությունը (71%) ուշադիր հետևում է նախընտրական քարոզարշավին: Հարցվողների գրեթե երեք քառորդը հայտարարում է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին (72%): Հաշվի առնելով հրաժարվողներին, ընտրություններին կանխատեսվող մասնակցության մակարդակը գնահատվում է 62%:
«Ընտրական կուսակցության վարկանիշի առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը (26%), երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (19%): Սակայն, առաջիկա ընտրություններին Հայաստանը ընտրողները կքվեարկեն ոչ միայն կուսակցությունների, այլ նաև ընտրատարածքների թեկնածուների օգտին, այսպես կոչված, քվեարկության վարկանիշային համակարգով: Եթե կուսակցությունների վարկանիշները հաշվարկվի յուրաքանչյուր ընտրաատեղամասում թեկնածումներին աջակցելու հիման վրա, ապա առաջատար կուսակցությունների հնարավորությունները գրեթե հավասարվում են`«Ծառուկյան» դաշինք`23%, ր ՀՀԿ` 23%, նշվում է հարցումներում:
Նշվում է նաև, որ ընտրական շեմը (5% կուսակցությունների և 7% դաշինքների համար) հաղթահարելու եզրին են գտնվում երեք ուժեր`«Ելք» ՀՅԴ և «Հայկական վերածնունդ»: «ՀՀԿ հնարավորությունները մեծացնում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին պահպանելու խոստումը, ով վայելում է բնակչության բավական բարձր վստահությունը (77%): Կուսակցության մյուս ուժեղ շարժիք ուժը Տարոն Մարգարյանն է (60%-ը նրան վստահում է): «Ծառուկյան» դաշինքի ընտրական ներուժն ապահովում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության բարձր մակարդակը (87%): Բացի այդ, լավ շարժիչ ունի նաև «Ելք» դաշինքը, հանձինս Նիկոլ Փաշինյանի (56%)», - նշել են փորձագետները:
Նշենք, որ հարցումները Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էր 2017 թվականի փետրվարի 22-26-ը: Հացման մեթոդը - անհատական հարցազրույցներ հարցվածների բնակավայրերում, ընտրանքը – բազմաստիճան: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ: Ընտրանքի շեղումը չի գերազանցում 3.5%-ը:
Իսկ ավելի վաղ իր հետազոտությունն էր հրաժարակել Gallup International Association կենտրոնը: Ըստ ակդ հարցումների նախնական տվյալների, Հայաստանի նոր խորհրդարանում կլինի 4-5 քաղաքական ուժ: Ըստ հարցման, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, ապա ընտրողների ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. «Ծառուկյան» դաշինք` 26.4%, ՀՀԿ`22,8%, «Ելք»`4.3%, ՀՅԴ`3,9%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցույթուն`3.4%, «Հայկական վերածնունդ»`2.7%, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն` 2,6%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն - 1.8%, և Հայաստանի կոմունիստական կուսակցություն`1%: