Արմինֆո.Ադրբեջանում հաճախ և բավական շինծու կերպով վկայակոչում են ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձևերը, թեև իրապես գնահատում են ԼՂՀ շրջակա շրջաններից հայկական ուժերի դուրս բերման մասին կետերը միայն, գտնում է 1992-1996 թթ. Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Պաշտոնական Բաքուն չի կատարել այդ բանաձերի որևէ պահանջ կամ կոչ և ընդհանուր առմամբ խափանեց դրանց կատարումը՝ սաբոտաժի ենթարկելով դրանց առանցքային պահանջը՝ անհապահ դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և թշնամական գործողությունները: Դրանից էլ կախված էր մնացած պահանջների ու կոչերի իրականացումը, այդ թվում՝ օկուպացիոն ուժերի դուրսբերումը: Հայաստանը և ԼՂ-ն իրենց հերթին օգտվեցին դրանից, որպեսզի չշտապեն զորքերը դուրս բերելու հարցում»,- ընդգծել է դիվանագետը:
Կազիմիրովն Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հավաստումը, թե զորքերի անվերապահ դուրսբերման պահանջ են պարունակել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերը, երեսպաշտություն է որակել: Իրականում այդ մասին պահանջ է պարունակվում միայն երկրորդում (№ 853), իսկ երրորդում և չորրորդում (№ 874 и 884) «անվերապահ» բառ, նրա խոսքով, չես գտնի:
Դիվանագետը նշել է, որ Իլհամ Ալիևը կցանկանար հակամարտության կարգավորումը հանգեցնել հիմնականում հայկական զորքերի դուրսբերմանը՝ մոռանալով գլխավոր վիճահարույց խնդիրը՝ ԼՂ կարգավիճակը և հրադադարի ամրագրման անհրաժեշտությունը, առանց որի անիրագործելի են շատ միջոցներ:
«Ադրբեջանում շատ են խոսում օկուպացիայի մասին, սակայն կառավարող շրջանակները և լրատվամիջոցները թաքցնում են, թե ինչպես է այն ծագել: Բայց եթե Ադրբեջանը ոչ թե խափաներ, այլ՝ կատարեր առաջին № 822 բանաձևը, վերջինիս շատ շրջաններ կարող էին խուսափել օկուպացումից: 1993 թ. դեկտեմբերին Ադրբեջանը, հաշվի չառնելով բոլոր չորս բանաձևերը, հակահարձակում իրականացրեցին՝ ցանկանալով ուժով ճնշել հայերին: Արդյունքը Բաքվի սխալ հաշվարկներն են»,- ամփոփել է դիվանագետը: