Արմինֆո. «Ծառուկյան» և ՕՐՕ դաշինքներն այցելել են Տավուշի մարզ և հանդիպումներ ունեցել ընտրողների հետ:
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցոության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ երկրի հզորությունը կախված է վերջինիս սահմանների անվտանգության աստիճանից, հետևաբար՝ նախընտրական արշավն անհրաժեշտ է սկսել քաղաքացիների հետ հանդիպումներից, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում և այդպիսով պաշտպանում սահմանները: Ըստ որում, նա նշել է, որ քաղաքացիներն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, ինչի պատճառով արտագաղթում են երկրից:
«Պատճառն օրենքներն ու հնարավորություններն են, որոնք մենք պետք է առաջարկենք քաղաքացիներին, որպեսզի շարունակեն ապրել երկրում»,- հայտարարել է նա: Ըստ որում, Ծառուկյանն առաջարկել է քվեարկել քաղաքական գործիչների օգտին՝ հաշվի առնելով նրանց անցած ուղին, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ չի ավարտել Հարվարդի համալսարանը և ամեն ինչի ինքնուրույն է հասել: Ըստ որում, նա հայտարարել է, որ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ծանր տնտեսական վիճակից բարեգործությամբ, սակայն խոստացել է ընտրողներին օգնել գազիֆիկացման հարցերում:
«Օհանյան-Րաֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես Տավուշից նախընտրական արշավ սկսելը պատճառաբանել է այն բանով, որ երկրի անվտանգությունն սկսվում է սահմաններից: Նա գտնում է, որ Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումմներ բոլոր ոլորտներում, սակայն դրանք արդյունավետ կլինեն միայն իշխանափոխությունից հետո: «Այժմ ժողովրդի և իշխանության միջև ջրբաժան կա, և մենք ասում ենք՝ ժամանակն է վերջ դնել երկրում տիրող ամենաթողությանը և անարդարությանը»,- ընդգծել է նա:
Օհանյանը հայտարարել է նաև, որ իշխանությունների համար խորթ չէ ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելը, և դրանով է պայմանավորել քաղաքացիների սակավաթիվությունն իրենց հետ հանդիպումներում: «Մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները, օգտագործելով տարբեր լծակներ, փորձում են թույլ չտալ մեծաթիվ մարդկանց մասնակցությունն իմ հանդիպումներում: Մենք գիտեք, թե ինչպես դիմակայենք դրան, և համապատասխան մեթոդներ կկիրառենք»,- ասել է նա:
Սահմանամերձ շրջանների բնակիչներն Օհանյանի հետ հանդիպումների ժամանակ տարբեր հարցեր են բարձրացրել: Ոմանք դժգոհություն են հայտնել, որ փոխհատուցում չեն ստացել ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցելու համար: Մյուսները տարակուսել ենք, թե նախկին նախարարն ինչու է այդքան ուշ գիտակցել իշխանական ռեժիմի արատավորություն և որոշել ընդդիմության շարքերն անցել: Օհանյանը հավաստիացրել է, որ միշտ տեսել և գիտակցել է իշխանությունների արատները, այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում լքել է կառավարության շարքերը: