Արմինֆո. Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին նախօրեին մամուլի ասուլիսում չի ցանկացել մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակը, քանի որ մեկ ավելորդ բառը կարող է վնասել գործընթացը: Նրա ասելով, իրավիճակը կարող են մեկնաբանել Մինսկի խմբի միջնորդները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան հայտարարությանը, թե` ղարաբաղյան հակամարտությունն այսուհետև սառեցված չէ, դիվանագետը նշել է. «Մենք այդ խոսքերն ընկալել ենք որպես նախազգուշացում այն մասին, որ կլինի լարվածություն»: