Արմինֆո. Անհրաժեշտ է զարգացնել և դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ համակարգը: Այս մասին մարտի 6-ին հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որը կազմված է 30 քայլերից:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային նախագծերին, նշելով Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի կարևորությունը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է սկսել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը և աղբի վերամշակման գործարանի շինարարությունը, ինչպես նաև արևային և այլընտրանքային էներգիայի մեխանիզմների ներդրումը:
Կուսակցությունը խոստանում է կառուցել, արդիականացնել և վերագործարկել 20 խոշոր ձեռնարկույթուններ, զարգացնել տեղեկատվական և ռազմական արդյունաբերության ոլորտը, կանգնեցնել «Նաիրիտ» և «Վանաձեր Քիմպրոմ» գործարանների սնանկացումը և սկսել վերագործարկման ռազմավարության մշակումը: Ընդ որում, կուսակցությունում անհրաժեշտություն են համարում հարկային և մաքսային օրենսդրությունների և վարչարարությունների պարզեցումը, պետական պարտքի բարձրացման շեմի մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև կոշտ հսկողության սահմանումը բնական պաշարների և հանքավայրերի նկատմամբ:
Բաղդասարյանի կարծիքով, պետք է ներդրվեն գյուղատնտեսական ապահովագրության և առողջության ապահովագրության քաղաքակիրթ մեխանիզմներ: «Քաղաքացիները չպետք է ամիսներով հերթի մեջ սպասեն պետպատվերով բուժօգնություն ստանալուն, պետք է ներդրվեն մեխանիզմներ, որոնք ենթադրում են կանխիկ վճարներ, որպեսզի յուրաքանչյուրը բուժօգնություն ստանա այն բուժհաստատությունում, որն ինքն է նախընտրում»,-եզրափակել է նա: