Արմինֆո. Այս շաբաթ Մինսկի միջնորդների Հայաստան այց չի նախատեսվում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ԱՊԱ-ին հաղորդել է, որ այս շաբաթ համանախագահները կայցելեն Ադրբեջան: Այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Միևնույն ժամանակ, Պոպովը նշել է, որ Հայաստան այցը նախատեսվում է մեկ այլ ժամանակ: