Արմինֆո.Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Այս մասին դաշինի նախընտրական ծրագրի ներկայացման ընթացքում հայտարարել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք պետք է ժողովրդին փրկենք այս իշխանույթունից: Մենք պետք է մարդկանց ասենք, որ բավական է հանդուրժել իշխանությունը, այս անարդարությունը, այս նվաստացումը: Մենք կհաղթենք, կհասնենք իշխանափոխության և կիրականացնեն անհրաժեշտ բարեփոխումներ`ի շահ ժողովրդի և պետության», - հավաստիացրել է Օհանյանը: