Արմինֆո. Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Քարոզարշավի մեկնարկի առաջին օրը կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրը:
Ըստ ծրագրի, ՀՅԴ-ն առաջարկում է տնտեսական աճի արդյունքների արդարացի բաշխում հասարակության բոլոր անդամների միջև: Կուսակցությունը կոչ է անում դադարեցնել արտագաղթը, քաղաքացիներին հնարավորություն են տալ օգտվել աշխատելու իրենց իրավունքից, ինչը կապահովի արժանապատիվ կյանք, արժանապատիվ ծերություն: Իսկ առողջապահական համակարգը պետք է կառուցվի այնպես, որ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորին:
Հիշեցնելով, որ հողը, ընդերքը, ջրային, բուսական ու կենդանական աշխարհը հանդիսանում են ժողովրդի ընդհանուր սեփականությունը: Դաշնակներն առաջարկում են մշակել մեխանիզմներ, կանխելու համար բնական պաշարների անխնա շահագործումը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարար և կուսակցության անդամ Դավիթ Լոքյանի, բարձր տոկոսադրույքները Հայաստանում, խոչընդոտում են մասնավոր բիզնեսի զարգացմանը: Ըստ Լոքյանի, ևս մեկ խնդիր է դրամավարկային քաղաքականությունը: Մասնավորապես, չափազանց բարձր տոկոսադրույքները խոչընդոտում են մասնավոր ձեռներեցության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: «Կան նաև մրցակության խնդիրներ», - ասել է Լոքյանը: Այս համատեքստում առաջարկվում է ստեղծել արդար գործարար միջավայր, աջակցել հայրենական արտադրողներին, ուժեղացնել պայքարը մենաշնորհների դեմ, ապահովել պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին:
Կուսակցականները կարևոր են համարում ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդումը Հայաստանի և Արցախի միջև, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ բանակցություններին որպես լիիրավ բանակցային կողմ: Այս համատեքստում կարևորվում է հայրենական ուղեղների կոնսոլիդացումը և ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը թշնամու նավթային դոլարները չեզոքացնելու և զինծառայողներին արժանապատիվ աշխատավարձ ապահովելով համար: «Պետք է արագացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, հակադրություն ստեղծելով ադրբեջանա-թուրքական տանդեմին: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետ», - ասվում է ծրագրում: