Արմինֆո. Կալիֆորնիայի Սենատում ստեղծվել է Հայաստանի և Ղարաբաղի հետ համագործակցության հանձնաժողով:
Կոմիտեի նախաձեռնող էր Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, հաղորդում է Asbarez.com-ը: Սենատորը համոզված է, որ Կալիֆորնիան կարող են հաջողությամբ համագործակցել Հայաստանի և Ղարաբաղի հետ արդյունաբերության, մշակույթի և կրթության ոլորտի համագործակցության հարցերով, ինչպես նաև Կալիֆորնիայի ու Հայաստանի և Ղարաբաղի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմամբ: Կոմիտեի ստեղծման գաղափարին աջակցել են նահանգի հայկական կազմակերպությունները: