


Արմինֆո. Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, բայց քաղաքական ուժերը, հակառակ սպասումների, այն սկսում են դանդաղ ու պասիվ:
Այսպիսով, իշխող Հանրապետական կուսակցությունն այսօր իր նախընտրական քարոզարշավն սկսել է «Դինամո» մարզասրահում: Սակայն, անհայտ պատճառներով, քարոզարշավի կրում է գաղտնի բնույթ, այն նախատեսված չէ լուսաբանման համար, և մասնակցել թույլատրվել է միայն հանարապետականների որոշակի շրջանակների:
«Օսկանյանը-Րաֆֆի-Օհանյանը» դաշինքը քարոզարշավը կսկսի Եռաբլուր կատարած այցից: «Մենք կայցելենք Եռաբլուր, ապա Հաղթանակի զբոսայգի, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Վազգեն Սարգսյանի հիշատակին», - ասել են դաշինքում: Իսկ կեսօրին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի ընտրական ծրագրի շնորհանդեսը: «Ելք»-ն իր քարոզարաբը կսկսի Վանաձորից Սպիտակ և Արարատից Եռաբլուր ավտոերթից: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր կայցելեն դաշինքի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: «Ծառուկյան» կսկսի քարոզարշավը Տավուշի մարզից:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մարտի 5 հանդիպում կունենա ընտրողների հետ, իսկ մարտի 6-ին կներկայացնի իր ծրագիրը:
ՀՅԴ-ն կներկայացնի նախընտրական ծրագիրը մարտի 5-ին, իսկ հաջորդ օրերին հանդիպումներ կկազմակերպվեն ընտրողների հետ: «Կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքը նույնպես այսօր կներկայացնի իր ծրագիրը:
Իր նախընտրական քարոզարշավը «Հայկակն վերածնունդ» կուսակցությունը կսկսի մարտի 6-ին, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի կուսակցության նախընտրական ծրագիրը: Այսօր իր նախընտրական ծրագիրը կներկայացնի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:



