Արմինֆո. Նախընտրական տրամադրությունները սրվել են, ժողովրդի ընտրյալները բավականաչափ ուժ և կամք չեն դրսևորել գոնե մինչև հինգերորդ գումարման ԱԺ վերջին նստաշրջանի վերջին նիստն ավարտին հասցնելու համար:
Այսօր նիստին գրանցվել է 34 պատգամավոր, իսկ մյուսներն շտապում են նախընտրական մրցարշավի` վեցերորդ գումարման ԱԺ մանդատների համար` այդպես էլ ավարտին չհասցնելով ներկայիս ԱԺ աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվորում չլինելու պատճառով երեք ժամ ընդմիջում է հայտարարել: Եթե երեք ժամ հետո չհաջողվի քվորում ապահովել, հինգերորդ գումարման խորհդրարանի վերջին նիստն այդպես էլ չի կայանա: Ի նշան հրաժեշտի չի հնչի նաև Հայաստանի օրհներգը, որով սկսվում և ավարտվում են տարբեր գումարումների խորհրդարանների աշխատանքները: