


Արմինֆո. Մարտի 1-ին Մասիս քաղաքում տեղի է ունեցել հերթական միջադեպը – դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, ում անունը ճշգրտվում է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է ՀՀ խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ միջադեպը կում է նախընտրական բնույթ: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան կվիրահատեն:
Իսկ ավելի վաղ Մասիս քաղաքում ծեծկռտուք էր տեղի ունեցել ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի և «Ավշար» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանի միջև: Օրենս նման միջադեպ էր տեղի ունեցել նաև Արագածոտնի մարզում, որտեղ ՀՀԿ թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծի են ենթարկել ՀՅԴ անդամին:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 2-ին:



