Արմինֆո.Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 13-րդ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի «օկուպացիոն քաղաքականությունն» անհրաժեշտ է քննարկել բոլոր միջազգային հարթակներում:
«Թեև ՏՀԿ տնտեսական կառույց է, դրա գործունեության հիմնական շրջանակներն ընդգրկում են նաև քաղաքականությունը: Որևէ քայլ իրագործելիս անհնար է զերծ մնալ քաղաքականությունից: Շատ երկրներում կան խնդիրներ: Ադրբեջանում գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ավելի քան 20 տարի շարունակվող բանակցությունները ոչ մի արդյուքն չեն տվել: Մենք պետք է վճռական միջոցներ ձեռնարկենք ինչպես ԻՀԿ, այնպես էլ ՏՀԿ շրջանակներում, Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը պետք է քննարկենք բոլոր նիստերում», - ասել Էրդողանը, հաղորդում է ahaber.com.tr: