Արմինֆո. Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության ընդհանուր դեֆիցիտը, Բաքվի ու Երևանի փոխզիջման պատրաստ չլինելու հետ միասին, ամրապնդում է Ղարաբաղի շուրջ դինամիկ ստատուս-քվոն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Դրանում առանձնապես նորություն չկա: Սակայն գլխավոր վտանգն այն է, որ հերթական նոր դինամիկ իմպուլսները հարվածի տակ են դնում նաև այդ ստատուս-քվոն, իսկ դրա խորտակման հետևանքները դժվար կանխատեսելի են: Առայժմ դիվանագիտական փուլերն ընդմիջվում են ուժային թեստավորմամբ` դինամիկ ստատուս-քվոյի տեսքով միանման արդյունքով, որի դեպքում պահպանվում են ուժերի հաշվեկշռի հիմնական պարամետրերը` ԼՂՀ ենթակառուցվածքը, ՄԽ հովանու ներքո բանակցությունները, Իրանի և Թուրքիայի հատուկ դիրքորոշումները և Ռուսաստանի ներգրավվածության բարձր աստիճանը», - նշել է նա :
Սակայն այդ հաշվեկշռի հաստատունությունը, վերլուծաբանի գնահատմամբ, կանոնավոր կերպով ստուգվում է: Եվ փետրվարյան սրմանը հաջորդած Մինսկի խմբի հայտարարությունը հավասար հեռացածության սկզբունքի հերթական վկայություն է և համերաշխ խաղաղապահ գործողություններին համանախագահող երկրների հակվածություն: Եվ կողմերի փոխզիջման պատրաստ չլինելու և Բաքվին ու Երևանին ընդառաջ քայլեր պարտադրելու համար միջնորդների շրջանում համակարգման և վստահության անհրաժեշտ մակարդակի բացակայության ֆոնին առաջատար սկզբունքը մնում է` «ավելի վատ չլինի»:
«Վերը թվարկվածի լույսի ներքո Թուրքիային կամ էլի որևէ մեկի Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակի տրամադրումը միայն կմեծացնի գլխավոր միջնորդների աշխատանքի անարդյունավետությունը, քանի որ լրացուցիչ հակասություններ և վեճեր կմտցնի նրանց շարքերում», -ամփոփել է վերլուծաբանը:
Փետրվարի 25-ին շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել էր զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: