Արմինֆո.Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից,
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները: Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:
Փետրվարի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փորձ կատարեցին շփման գծի հարավ-արևելյան (Մարտունու) և արևելյան (Ակնա) ուղղություններով: ԼՂՀ բանակի ստորաբաժանումները, այդ թվում նաև տեսադիտման միջոցներով, ժամանակին հայտնաբերեցին թշնամու հարձակումը, ետ շպրտելով նրան իրենց դիրքերը: Թշնամին նահանջեց, կրելով կորուստներ: Հայկական կողմը կորուստները չունի:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ