Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված պայթունավտանգ իրավիճակում, երբ հակառակորդը մշտապես սպառնում է ռազմական նոր գործողություններով, Հայաստանի իշխանությունների որոշումը, որ Հանրապետական կուսակցության ցուցակը պետք է գլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, չափազանց վտանգավոր է: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, Հայաստանի և Արցախի գլխին նոր պատերազմի իրական սպառնալիք է կախված: «Եվ ստեղծված պայմաններում մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի ընտրական գործընթացներն անվտանգության հարցերի վրա բացասական ազդեցություն չունենան»,- հայտարարել է Զուրաբյանը: