Արմինֆո.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են ԼՂՀ հակամարտությունը:
ՀՀ նախագահի հետ փետրվարի 27-ին կայացած համատեղ մամուլի ասուլսիում Տուսկը հայտարարել է, որ ԼՂ հակամարտոթյունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով, միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա: Նրա խոսքով, հակամարտությունը չունի ռազմական լուծում: «ԵԽ կշարունակի օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է Տուսկը:
Միևնույն ժամանակ, Տուսկը կրկին ընդգծել է, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է ԵԽ համար և կազմակերպությունն աջակցում է նրա անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը: «Ես կուզենայի հայտարարել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր համաձայնագիրը կգործի մեր հարաբերությունների շրջանակներում, ընդգրկելով գլոբալ քաղաքական և տնտեսական ուղղությունները, որոնք մենք կիսում ենք, ինչպես նաև մեր առջև ծառացած մարտահրավերները: Մենք հուսով ենք ամուր համագործակցություն հաստատել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ինչպես նաև ներդրումային նոր դաշտի ստեղծման և բիզնեսի ոլորտներում»,-ասել է Տուսկը:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության թեմաներին: Տուսկը հիշեցրել է, որ ԵՄ հանդիսանում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը և միջազգային դոնորը, կոչ անելով շարունակել աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են`տնտեսական զարգացումը, բիզնես մթնոլորտի բարելավումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը:
2015 թվականի հոկտեմբերի 12-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերի 7-ին: