Արմինֆո.Վրաստանի խորհրդարանական ուժերն այնքան էլ ուրախ չեն Վերին Լարսին այլընտրանքային կոմունիկացիոն միջանցքի բացման կապակցությամբ, ինչի մասին հայտարարվել էր վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարված այցի ընթացքում:
Մասնավորապես, վրացի քաղաքական գործիչները վախենում են, որ «այլընտրանքային ճանապարհների» անվան ներքո ենթադրվում է Աբխազական երկաթուղին: Նրանց կարծիքով, Աբխազական երկաթուղու գործարկումը հակասում է երկրի շահերին:
Այսպես, «Ազգային շարժում» կուսակցությունում գտնում են, որ երկաթուղու վերականգնումը հարվածի տակ կդնի օկուպացված տարրածքները չճանաչելու քաղաքականությունը (Աբխազիա, Հարավային Օսիա): «Հենց որ գործարքնի մեջ մտնենք անջատողականների հետ, տալով նրանց լեգիտիմություն, նույնիսկ Աբխազիայի հատվածի հետ կապված պայմանագրով, ապա չի բացառվում, իսկ դա այդպես է, որ մենք հարվածի տակ կդնենք չճանաչման քաղաքականությունը, ինչը տվյալ պահին գլխավոր զենք է մեր ձեռքում: Սա ազգային հարց է, և չի կարելի այն լուծել կուլուարներում: Այդ հարցը պետք է քննարկվի խորհրդարանական լսումների ընթացքում»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուրուան:
«Եվրոպական Վրաստան» կոսակցության ներկայացուցիչների կարծիքով, իշխանությունն ընդունում է երկրի համար վնասաբեր որոշումներ: «Այսօր Վրաստանը կառավարում է մի իշխանություն, որի նկատմամբ գոյություն ունի շատ մեծ անվստահություն: Ստեղծվել է տպավորություն, որ այն ամեն ինչ զիջվում է Ռուսաստանին: Դա լավ երևաց նաև Ռուսաստանից Հայաստան գազի տրանզիտի պարագայում, իսկ այդ գործարքն այդպես էլ չհրապարակվեց: Հետևաբար, այս հարցում Վրաստանի իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն ասել ճշմարտությունը, թե ինչպիսի գործարքի հետ գործ ունենք»,-հայտարարել է Զուրաբ Ճիաբերիշվիլին:
Իսկ Վրաստանի խորհրդարանական մեծամասնոթյունը, չնայած ՀՀ վարչապետի կատարած այցի վերաբեյալ պաշտոնական տեղակատվոթյանը, բացառում է որևէ բանակցություններն այս թեմայով: «Այս հարցի շուրջ բանակցություններն ու քննարումները դեռ շատ հեռու են: Կարծում եմ, որ մեր պետությունն ունի ճիշտ կողմնորոշում, որպեսզի բոլոր նախագծերը համապատասխանեն անվտանգությանը և մեր քաղաքական շահերին»,-նշել է Գիյա Վոլսկին:
Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի բացման հարցն արդիական դարձավ Հայաստանի և Վրաստանի վարչապետների թբիլիսյան հանդիպումից հետո: Հանդիպման արդյունքում Կարապետյանը հայտարարեց, որ պայմանավորվել է իր վրացի գործընկերոջ հետ`Լարսին այլընտրանքային միջանցք բացելու հարցում, բայց թե որն է այդ այլընտրանքը, ՀՀ վարչապետը չի մեկնաբանել:
Հիշեցնենք, որ 2013-ի հունվարին, Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին հնարավոր համարեց ռուս-հայերեն երկաթուղու վերաբացումը, որն անցնում Աբխազիայի տարածքով: Այն ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ բոլոր կողմերի համաձայնության դեպքում հնարավոր կլինի վերաբացել երկաթուղին: