Արմինֆո.Ստոկհոլմի խաղաղության պրոբլեմների հետազոտությունների ինստիտուտը (SIPRI), որն զբաղվում է սպառազինությունների և զինաթափման նկատմամբ վերահսկողության հարցերով, հրապարակել է 2015-2016 թվականներին Ադրձբեջանի կողմից ձեռք բերված սպառազինությունների ցանկը: Ըստ SIPRI-ի տվյալների, անցյալ տարի Ադրբեջանն Իսրայելից ստացել է ՕՊՎ-2 պահակային նավեր, Orbiter 1K ինքնասպան ԱԹՍ, զենիթային-հրթիռային «Բարակ-8» համալիրներ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային պաշտպանության ռադարներ, թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ LAHAT, ունիվերսալ հրթիռներ Spike- NLOS, EL/M-2288 AD-STAR ռադարներ, հետախուզական ԲՊԼԱ հարվածային համալիրներ, զրահային ավտոմնքեանենար SandCat, որոնք կահավորված են SandCat Spike-LR ունիվերսալ հրթիռներով, ունիվերսալ հրթիռներ Spike-MR/LR: Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի Իսրայելից 2016 թվականին պատվիրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր և Tamir հրթիռներ:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանին սպառազինությունների հիմնական մատակարարներն են` Իսրայելը, Ռուսաստանը և Թուրքիան: