Արմինֆո. Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիությունը խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը քնանադատության է ենթարկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը:
Ինչպես հայտարարել է Ֆարմանյանը ԱԺ նիստի ժամանակ, Մինսկի միջնորդների անհասցե և մեղմ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, այլ նոր սադրանքների են դրդում Բաքվին: «Մենք պետք է կարողանանք միջազգային հանրության և Մինսկի միջնորդների գիտակցությանը հասցնել այդ ճշմարտությւոնը»,- հայտարարել է Ֆարմանյանը:
Նշենք, որ Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումից հետո, ինչի հետևանքով ավելի քան 5 ադրբեջանցի զինծառայող զոհվեց, ԵԱՀԿ Մինսկի խումբ կրկին հանդես է եկել անհասցե հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին նախնական դիրքեր վերադարձնել ծանր ռազմական տեխնիկան, որն ավելի վաղ մոտեցվել էր շփման գծին, և ապահովել զոհվածների դիերի տարհանումը: