Արմինֆո.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ինքն իրավական հիմք չունի գնհատական տալու, թե արդյոք հանրապետությունում կան քաղբանտարկյալներ: Նա , մևնույն ժամանակ, ընդգծել է, որ կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի գերակայություններից մեկն է:
«Համոզված եմ, որ պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Ինչպես գիտեք, մեզ մոտ գործում է հատուկ խումբ, որը նաև ուսումնասիրում է փաստաբաններից ստացված բողոքները և ԶԼՄ հրապարակումները», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 27-ին կայնացած մամուլի ասուլիսում` պատասխանելով երկրում քաղբանտարկյալների առկայությանն առնչվող հարցին:
Նա նաև տեղեկացրել է, որ կստեղծվի ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հատուկ խումբ, որը կզբաղվի այդ անձանց պահման պայմանների և նրանց իրավունքների ապահովման դիտարկմամբ: Նրա ասելով, նախատեսվում է խմբում ներառել նաև հոգեբանի: