Արմինֆո.«Ժառանգություն» կուսակցության ղեկավար և «Օհանյանը-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ իրենց քաղաքական դաշինքը կկարողանա հաջողության հասնել և հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարել է դաշինքի առաջին համաժողովիմասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում:
Ըստ քաղաքագետի, պայքարն սկսվել է, որը հիմնված է միասնության, ուժի, արդարության և ժողովրդավարության վրա: Նրա կարծիքով, դաշինքի ուժը միասնության մեջ է, որը միավորել է երեք նախկին նախարարների և նրանց կուսակցություններին: Հովհաննիսյանը հավաստիացրել է, ԱՄՆ-ում աշխատանքային հանդիպումներից հետո կմիանա նախընտրական քարոզարշավին:
Իր հերթին, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն իր ելույթում ասել է, որ ապրիլի 2-ին կորոշվի երկրի ապագան: Ըստ նրա, կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել Սահմանադրության մեջ և Ընտրական օրենսգրքում, որպեսզի ապահովի իր վերարտադրությունը: «Մենք պետք է միասնական ուժերով կանխենք այն, կամ էլ մեզ սպասում են լուրջ փորձություններ», - ասել է քաղաքական գործիչը: Վարդան Օսկանյանը նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում ինքը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, բայց երբեք չի ծառայել անհատներին: «Ես ապացուցել եմ, որ ինձ համար նմշանակություն չունեն գումարն ու պաշտոնը, ինչը տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով արել են նաև Սեյրան Օհանյանև և Րաֆֆի Հովհաննիսյանը: Այժմ մենք պատրաստվում ենք իրականացնել բարեփոխումներ, նպաստել Հայաստանի և Արցախի զարգացմանը», - ընդգծել է Օսկանյանը:
Միևնույն ժամանակ, նախկին նախարարը նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, ինչը չեն նկատում, քանի որ նրանց բացառապես հետաքրքրում է փողը և պաշտոնը: «Հայկական Սփյուռքը լուրջ ռեսուրս է, որը չի օգտագործվում: Մենք խոստանում ենք Հայաստանը դարձնել բոլոր հայերի կենտրոն», - եզրափակել է նա:-