Արմինֆո.Խոջալուի դեպքերի մասին Անկարայի հայտարարությունները նույնն են, որ եթե ժամանակին Հիտլերն իր ցավակույթունը հայտներ իր դաշնակից Մուսոլինիին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի ցավակցություններն Ադրբեջանի նախագահին, կապված Խոջալուի դեպքերի հետ:
«Ստացվում է, որ մեկ դահիճը ցավակցություն է հայտնում մյուսին: Ավելի լավ կլիներ, որ այդքան «գունագեղ» ելույթի ու դատապարտումների փոխարեն Թուրքիայի իշխանությունները ծանոթանային Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մուտալիբովի հարցազրույցին, որտեղ նա հայտարարել է, որ հայերը ոչ մի կերպ մասնակից չեն Խոջալուի դեպքերին»,-եզրափակել է փոխխոսնակը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ցավակցությունն է Ադրբեջանի ժողովրդին, Խոջալուի իրադարձությունների 24-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք հարգում ենք Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը և համբերություն մաղթում ադրբեջանական ժողովրդին», - ասել է Էրդողանը:
Հայկական փորձագիտական համայնքը չափազանցված է համարում Բաքվի գաղափարախոսների կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Խոջալուի առասպելի հետ կապված, որն ստեղծվել է դեռ Հեյդար Ալիևի կողմից և շրջանառության վերցվել Ալիև-կրտսերի կողմից, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղվի Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի բազմաթիվ այլ բնակավայրերում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերից և կոտորածներից, ինչպես նաև ծերերի, կանանց ու երեխաների նկատմամբ իրականացված հրեշավոր սպանդից Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում, 1992 թ. ապրիլին: Ընդ որում, Բաքվի քարոզիչներն ամեն կերպ փորձում են անտեսել հանրահայտ փաստերն ու ապացույցները, այդ թվում նաև Ադրբեջանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապշպանների, լրագրողների և Խոջալուի բնակիչների գնահատականները նշված իրադարձությունների մասին, հերքելով պաշտոնական կեղծ վարկածը: Այլ կերպ ասած, Խոջալուի ողբերգական իրադարձությունները պաշտոնական Բաքվի համար դարձել է յուրօրինակ սպեկուլյատիվ և քաղաքական-քարոզչական կապիտալ: