Արմինֆո. ՆԱՏՕ և ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ձևերը ոչ մի կերպ չեն ազդի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի և ԵԱՏՄ անդամության հեռանկարների վրա, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Եթե խոսենք անվտանգության մասին, ապա գործընկերության անհատական ծրագրի շրջանակում ՆԱՏՕ հետ Հայաստանի համագործակցությունն ինչպես չէր կարող, այնպես էլ ի զորու չէ հանգեցնել հակասությունների ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանը գործընկերության անհատական ծրագրին մասնակցում է բավականին վաղուց, հիմնականում, խաղաղապահ գործողությունների շրջանակում: Եվ փոխգործակցության այդ սովորական ձևը ոչ մի կերպ չի կարելի համեմատել ՀԱՊԿ հետ` ըստ ծավալների», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի բացառել առաջիկայում Հայաստանի և ԵՄ միջև նոր համաձայնագրի ստորագրումը` նշելով այդ ուղղությամբ վարվող բանակցությունները: Իսկանդարյանը որևէ հակասության առաջացում չի ակնկալում այդ համաձայնագրի և ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության միջև Նրա գնահատմամբ, այսօր Հայաստանն ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ փոխգործակցության բավականաչափ ձևաչափեր:
Նշելով Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր լինելը` քաղաքագետն ընդգծել է այդ բազմավեկտորայնության օրիգինալության լիակատար բացակայությունը, նշելով, որ հենց նույն Ռուսաստանը Հայաստանի հետ համագործակցում է նաև անվտանգության ոլորտում` միաժամանակ նույն ոլորտում համագործակցելով Ադրբեջանի հետ: Իսկանդարյանը զարմանալի ոչինչ չի տեսնում նաև Մոսկվայի կողմից զինած հակմարտության մեջ գտնվող Հայաստանին ու Ադրբեջանին միաժամանակ սպառազինությունների վաճառքի մեջ` դա համարելով ժամանակակից քաղաքական կարգի մաս: