Արմինֆո. «Մեծ աշխարհաքաղաքականության» և մեծ ու տարածաշրջանային տերությունների «խաղի» շուրջ վեճերում մենք մոռանում ենք այմ մասին, որ ԼՂՀ-ն անմարդաբնակ կղզի չէ, այլ հանրապետություն, որը չունի պաշտոնական կարգավիճակ, սակայն բնակեցված է մարդկանցով: Եվ այդ մարդիկ ամենևին չեն պատրաստվում քվեարկել ինչ-որ բանի և ինչ-որ մեկի օգտին` հանուն արտաքին վերահսկիչների կողմից նրանց տված բարձր գնահատականի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Փետրվարի 20-ին Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը:
«Եվ հանրաքվեի արդյունքում ԼՂՀ վերանվանումը Արցախի Հանրապետության ամենևին էլ առաջնակարգ հարց չէ: Բովանդակային առումով շատ ավելի կարևոր են իշխանության մարմինների համակարգում կատարվելիք փոփոխությունները: Դեռ սահմանադրական բարեփոխման հայեցակարգում բարեփոխումների հիմնական պաթոսը գործադիր իշխանության միասնականության ապահովուն էր և նախագահի ինստիտուտի ամրապնդումը: Ավելին, նոր Սահմանադրությամբ վարչապետի պաշտոն չի նախատեսվում, իսկ կառավարությունը կվերածվի «գործադիր իշխանության կոլեգիալ մարմնի, որը կաջակցի նախագահի լիազորությունների իրականացմանը», - նշել է նա:
Մարկեդոնովը ԼՂՀ սահմանադրության անցումային դրույթները, որոնց համաձայն, 2017-2020 թթ. նախագահին ընտրելու է խորհրդարանը, գնահատում է որպես, առնվազն, մինչև 2020 թիվը, իսկ որպես «նոր Սահմանադրության» նախագահ նաև մինչև 2030 թիվը գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման հնարավորություն:
Այդպիսով, վերլուծաբանը տեսնում է նախագահի ձեռքում իշխանության կենտրոնացման և համախմբման բոլոր նախադրյալները` ի հեճուկս ընդդիմության դժգոհության, որը նման ճանապարհը համարում է հակաարդյունավետ և հասարակության ու իշխանության միջև խզման հանգեցնող:
«Ընդ որում, ԼՂՀ և Հայաստանի սահմանդրական բարեփոխումները տարբեր վեկտորներ ունեն: Առաջին դեպքում տեղի է ունենում ուղղահայացի ամրապնդում, մյուս դեպքում` խորհրդարանական հանրապետության: Այդպիսով, հայկական վերնախավը տարբեր քեյսերի համար դիտարկում է մենեջմենթի տարբեր հանձնարարագրեր: Թեև Հայաստանի պարագայում, ակնհայտորեն, խոսքը վերաբերում է կառավարող վերնախավի` այլ միջոցներով իշխանության ղեկին իր մնալը երկարաձգելու փորձերին», - ամփոփել է վերլուծաբանը: