Արմինֆո.Հայրենիքի պաշտպանի օրը նշվում է վաղուց և ունի բարի ավանդույթներ: Փետրվարի 23-ին Երևանի Հաղթանակի այգում այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում:
Դեսպանը հիշեցրել է, որ նախկինում այդ տոնը նշվում էր որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը Խորհրդային Միության կազմում էին, և բնական է, որ հարգելով ավանդույթները, նրանք շարունակում են նշել այդ տոնը:
Միևնույն ժամանակ, փետրվարի 22-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը կայացել է հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Իր ողջույնի խոսքում Ռուսաստանի դեսպանը, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը չունի և չի կարող ունենալ ագրեսիվ նպատակներ կամ կայսերական նկրտումներ, մենք մտադիր չենք ուրևէ մեկին սպառնալ, սակայն բանակի և նավատորմի անվտանգությունն ազգային անվտանգության կարևորագույն գործոն է, երկրի իրոք խաղաղ զարգացման անհրաժեշտ պայման: Այսօր երխատագիտության և շնորհակալության հատուկ զգացումով ենք դիմում վետերաններին, որոնք կրել են զինվորական ծառայության ողջ ծանրությունը, չխնայելով իրենց, պաշտպանել են հայրենի հողի պատիվն ու ազատությունը, Հայրենիքի ազգային շահերը», - ասել է Վոլինկինը:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, իր հերթին, ներկաներին շնորհավորել է փետրվարի 23-ի կապակցությամբ և ընդգծել, որ Հայրենիքի պաշտպանի օրն արժանի տեղ է զբաղեցնում ռազմական փառքի առավել պատվելի օրերի թվում: Նա համոզմունք է հայտնել, որ անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի սերտ փոխգործակցությունն այսուհետև էլ կլինի ամուր և արդյունավետ: